Քուրդ զինյալները վերահսկում են Սիրիա-Իրաք սահմանի մոտ գտնվող քաղաքները
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիայի քրդական միլիցիայի ստորաբաժանումները գրավել են Դեյր էզ Զոր նահանգի արևմտյան հատվածը և Իրաքին սահմանակից շրջանները, որոնք գտնվում էին կառավարական զորքերի վերահսկողության տակ։ Այս մասին ասված է կոալիցիայի հրամանատարության հայտարարության մեջ, որը Էրբիլից հեռարձակել է Rudaw հեռուստաալիքը։
Դրանում նշվում է, որ նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ սիրիական զորքերը և նրանց աջակցող Ազգային պաշտպանության ուժերը (NDF) լքել են Դեյր էզ Զոր, Մայադին քաղաքները և Իրաքի Բու Քեմալի սահմանը։
Բացի այդ, քուրդ մարտիկներն այժմ պաշտպանություն են կազմակերպում Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ նահանգի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող մի շարք շրջաններում: Նշվում է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում Հալեպի քրդաբնակ թաղամասերից 250 հազար մարդու տարհանման շուրջ, որոնք շրջափակման մեջ են։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը դադարեցնում է Լիբանանի հետ պատերազմը
Իսրայելը հայտարարել է Լիբանանի հետ պատերազմի դադարեցման մասին։Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ հրադադարի մասին համաձ...
Հորդանանը փակում է Սիրիայի հետ սահմանային անցակետը
Հորդանանի իշխանությունները որոշել են փակել Սիրիայի հետ սահմանային անցակետը։ Այս միջոցը պայմանավորված է Արաբակ...
Գազայում ոչնչացվել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից մեկը
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազա քաղաքում ՀԱՄԱՍ-ի ռազմաօդային ուժերի ղեկավարի սպանության մասին, որը Իսրայ...
Սիրիական ընդդիմությունը վերահսկում է ՌԴ ԶՈւ ավիաբազային մոտ քաղաքը
Սիրիական զինված ընդդիմության կողմնակիցները վերահսկողության տակ են վերցրել Ջեբլա քաղաքը, որը գտնվում է Ռուսաստանի օդատիեզ...