Նախարարի հերթական չկատարած խոստումը․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Դեռեւս երկու տարի առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրապարակային հայտարարեց, որ 2024 թվականից Հայաստանում կսկսեն պատվաստել ջրծաղիկի դեմ, ասել էր, թե իբր պատվաստումը նախատեսվում էր սկսել 2022-ին, սակայն Covid19-ից գերծանրաբեռնվածության պատճառով դա չհաջողվեց իրագործել։ Տարվա ավարտին մեկ ամիս էլ չի մնացել, սակայն առողջապահության ոլորտի աղբյուրները հայտնեցին, որ պոլիկլինիկաներում ջրծաղիկի պատվաստանյութ դեռեւս չկա: Լրատվականը հարցում է ուղարկել թե ինչու չկա, որի պատասխանը՝ «Իսկ ինչո՞ւ պետք է լինի» զարմացած արտահայտությունն է եղել։
Հիշեցրինք, որ նախարարն է նման խոստումներ տվել։
«Այո, խոսվել է այդ մասին, տենդերը հայտարարվել է, շահվել է, պատվաստանյութը Հայաստանում է, սակայն դեռեւս բաշխում չի արվել» --ասել էր Ավանեսյանը։
Փաստորեն, Ավանեսյանը հերթական նախագիծն է տապալել»:
Նմանատիպ հոդվածներ
Թբիլիսիում ցուցարարները հարձակվել են խորհրադարանի վրա` օգտագործելով պայթուցիկներ
Կիրակի երեկոյան Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքի մասնակիցները կրկին կրակել են խորհրդարանի վրա՝ օգտագործելով պայթուցիկ...
Ռեփեր Jay-Z-ին մեղադրել են բռնաբարության մեջ
Հայտնի ռեփեր Jay-Z-ին դատի են տվել 2000 թվականին P.Diddy-ի երեկույթի ժամանակ բռնաբարության համար: Դիմումատուն այդ ժամանա...
ԵԽ ղեկավար Շառլ Միշելը լիազորությունները փոխանցեց Անտոնիո Կոստային
Եվրոպական խորհրդի ղեկավար և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելը իր լիազորությունները փոխանցել է Պորտուգալիայի կառավարու...
Մակրոնը նոր վարչապետ կնշանակի առաջիկա 48 ժամվա ընթացքում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն նպատակ ունի առաջիկա 48 ժամվա ընթացքում նոր վարչապետ նշանակել։ Այս մասին հայտնում է Le...