Հովիկ Աղազարյանի նյարդերը տեղի տվեցին. դիմում` ԱԺ նախագահին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Օրաթերթի կողմից բացահայտված մանր եղջերավորներին առնչվող կոռուպցիոն սկանդալը չի ներում Հովիկ Աղազարյանը. քեն է պահում, մերժում հարցազրույցներ տալ մեզ, իսկ երեկ էլի վիրավորեց լրագրողին:
ԱԺ-ում հավատարմագրված լրագրող Քրիստինա Մուշեղյանը, բարեխղճորեն կատարելով իր մասնագիտական պարտականությունները, մոտեցել է ԱԺ-ում Հովիկ Աղազարյանին, որը կոպիտ կերպով հարձակվել է, վիրավորել լրագրողին, որին ականատես են եղել ՔՊ խմբակցության մի խումբ պատգամավորներ: Չտարածելու համար կուսակցությունից հեռացված ու մերժված Աղազարյանի խոսքերը՝ միայն տեղեկացնենք, որ այս միջադեպից հետո ԱԺ միջանցքում մեր լրագրողին եւ օպերատորին է մոտեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ հետաքրքրվել` «Ձե՞զ է վիրավորել Հովիկ Աղազարյանը: Գլուխը պատին է տվել, դիմում գրե՛ք մեր ֆրակցիա, կպատժենք»։
Ըստ օրաթերթի եթե Աղազարյանը հեռացված չլիներ կուսակցությունից, Ալեն Սիմոնյանը նման պատրաստակամ առաջարկով մեզ չէր մոտենա, եւ ՔՊ-ական պատգամավորը կմնար անպատիժ:
Նմանատիպ հոդվածներ
Թբիլիսիում ցուցարարները հարձակվել են խորհրադարանի վրա` օգտագործելով պայթուցիկներ
Կիրակի երեկոյան Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքի մասնակիցները կրկին կրակել են խորհրդարանի վրա՝ օգտագործելով պայթուցիկ...
Ռեփեր Jay-Z-ին մեղադրել են բռնաբարության մեջ
Հայտնի ռեփեր Jay-Z-ին դատի են տվել 2000 թվականին P.Diddy-ի երեկույթի ժամանակ բռնաբարության համար: Դիմումատուն այդ ժամանա...
ԵԽ ղեկավար Շառլ Միշելը լիազորությունները փոխանցեց Անտոնիո Կոստային
Եվրոպական խորհրդի ղեկավար և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելը իր լիազորությունները փոխանցել է Պորտուգալիայի կառավարու...
Մակրոնը նոր վարչապետ կնշանակի առաջիկա 48 ժամվա ընթացքում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն նպատակ ունի առաջիկա 48 ժամվա ընթացքում նոր վարչապետ նշանակել։ Այս մասին հայտնում է Le...