Վրաստանի ՆԳՆ–ն ընդդիմության գրասենյակներից առգրավել է պիրոտեխնիկա, մոլոտովի կոկտեյլներ
Վրաստանի ՆԳՆ-ն չորեքշաբթի հայտնել է, որ քրեական հետաքննության շրջանակներում ընդդիմադիր կուսակցությունների և կազմակերպությունների գրասենյակներում խուզարկությունների ժամանակ առգրավվել են պիրոտեխնիկա, մոլոտովի կոկտեյլներ, տարբեր լուծույթներ և սարքավորումներ։ Այս մասին գրում է РИА Новости–ն:
«Արտակարգ դեպքի պատճառով խուզարկություններ են կատարվել 6 անձանց անձնական և բնակելի տներում, դատավորի հանձնարարականով քննչական գործողություններ են իրականացվում նաև «Ջիութի» շարժման, «Դրոա» կուսակցության և «Գիրչի» կուսակցության, ինչպես նաեւ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության երիտասարդական գրասենյակում... Գրասենյակների խուզարկության արդյունքում որպես ապացույց առգրավվել են սաղավարտներ, մեծ քանակությամբ պիրոտեխնիկա, էլեկտրատեխնիկա, համակարգչային տեխնիկա, մոլոտովի կոկտեյլներ, ներկեր, տարբեր տեսակի լուծույթներ»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Չորեքշաբթի ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել էր, որ ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում խուզարկություններից հետո յոթ մարդ է ձերբակալվել:
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ,...
Փաշինյանը ներկայացրել է Գյումրու քաղաքապետի թեկնածուներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին մասնակցող քաղաքապետի պաշտոնակատարի թ...
Սուրեն Պապիկյանն ու Լլոյդ Օսթինը հանդիպել են
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին: Այս մասի...
ԵԽ–ում Ադրբեջանից պահանջում են կատարել Ռամիլ Սաֆարովի դեմ ՄԻԵԴ–ի վճիռը
ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջում է կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը: Այս մասին տեղեկանում ենք Ե...