ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուզում էի անձամբ իրեն խեղդեի». Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է հայտնել, թե ինչ արտահոսք է արել ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը։
«Վարչապետը հաճախ է հանդիպում խմբակցության հետ, իր միջազգային հանդիպումների, հարևան երկրի ղեկավարի հետ հանդիպումներից մանրամասներ է ներկայացնում, պարզվում է՝ այդ կոմունիկացիայի ընթացքում ինֆորմացիաներ կան, որ դուրս են եկել ու հայտնվել մամուլում»,- լրագրողերի հետ զրույցում հայտնել է ԱԺ նախագահը։
«ԱԺ պատգամավորները պետք է իմանան, որ իրենք իրավունք չունեն հրպարակելու գաղտնի ինֆորմացիաները։ Հովիկ Աղազարյանը շփումներ է ունեցել բոլոր հնարավոր մարդկանց հետ»,- հավելել է
Նա նշել է, թե երեկվա ՔՊ վարչության նիստից ընթացքում ինքը շոկի մեջ է եղել։
«Անկեղծ եմ ասում՝ մինչև երեկ ամեն հնարավոր ձևով փորձել եմ պարոն Աղազարյանին ինչ-որ ձևով պաշտպանել, բայց երեկ ես ուզում էի անձամբ իրեն խեղդեի»,- մանրամասնել է ԱԺ նախագահը։
Նա հավելել է, թե Աղազարյանը չի զղջացել արածների համար. «Ընդհակառակն, ավելի ագրեսիվ էր, ավելի հակառակվում էր, իմ մոտ, և ոչ միայն, տպավորություն էր ադեկվատության հետ կապված»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղազարյանն ինֆորմացիոն արտահոսք է կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպումից․ մանրամասներ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է պատմել Հովիկ Աղազարյանի՝ ՔՊ-ից հեռացնելու պատճառների մասին։Նա նշել է, թե Աղազարյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեռախոսիս նյութերը հայտնվել են Փաշինյանի մոտ. Աղազարյան
«Հեռախոսս 10 օրից ավելի եղել է քննիչի մոտ։ Պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ»,-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աղազարյանին տեղափոխեք մեր խմբակցությունից մեկ այլ տեղ». Սիմոնյան
Ազգային ժողովում քիչ առաջ Հովիկ Աղազարյանը ելույթ ունեցավ և հայտարարեց, որ դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից:Նրա ելույթից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ քարտուղարն անդրադարձել է Աղազարյանի շուրջ ստեղծված սկանդալին
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, թե որևէ մեկը պատգամավոր Հովիկ Աղազարյանի անձնական կյանք...