Քաղաքապետը նման խոստում չի տվել. Սուրեն Գրիգորյան
Քաղաքապետ Ավինյանը նման խոստում չի տվել. ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ ի պատասխան գործադուլ հայտարարած վարորդների։ Վերջիններս պնդում են, թե խոստացել է 150 000 դրամով բարձրացնել աշխատավարձը։
«Ինչ վերաբերում է նրան, որ աշխատավարձի հարցին պարբերաբար վերադառնալու ենք՝ ըստ համակարգի ներդրման, ստվերի կրճատման, ծախսերի ու հավաքագրվող գումարների, դրա մասին բազմաթիվ անգամ ասվել է, ոչ միայն քաղաքապետի կողմից, և ոչ միան վարորդներին, այլև հանրային»,-նշեց նա։
Դիտարկմանը, թե գուցե դժգոհություններն օբյեկտիվ են՝ պատասխանեց. «Կներեք, գուցե, շտապօգնության մեքենաների վարորդներն էլ դժգոհություն ունենան և ասեն՝ չենք աշխատելու։ Եկեք տարբերակենք երկու բան․ ունես դժգոհություն, ոնց ես բարձրաձայնում։ Խնդիրներ կան, որոնք համարում ենք, որ օբյետիվ են, բայց այս ամենը՝ մի կողմ, մարդուն կանգառում թողնելը՝ մի կողմ։ Սա անելու ձև չի»։
Նմանատիպ հոդվածներ
Ավինյանի արձագանքը ստեղծված իրավիճակին
Սիրելի՛ երևանցիներ,ինչպես արդեն տեղյակ եք, վաղ առավոտից հասարակական տրանսպորտի վարորդների մի մասը իրականացնում են գործադ...
Աղազարյանը պետանվտանգության վերաբերյալ արտահոսքեր է արել. Կոնջորյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պնդում է՝ արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը տ...
Եռակողմ առևտրային ճանապարհ` Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի միջև
Հայաստանը, Հնդկաստանը և Իրանը քննարկում են եռակողմ առևտրային ճանապարհի ստեղծման հարցը։ Այս մասին հայտնում է Parstoday-ը։...
Փաշինյանն՝ աշխատավարձի «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է հանրության շրջանում աշխատավարձի՝ «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումներին։«Սա էլ է պետ...