Վրաստանի վարչապետը սպառնացել է Սաակաշվիլիի կուսակցությանը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստի ժամանակ խոստովանել է, որ Վրաստանի իշխանությունները կարող են դիմել երկրի Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ հասնելու ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների անօրինական ճանաչմանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ ընդդիմության ներկայացուցիչները վերջին օրերին բացահայտորեն դեմ են արտահայտվել Վրաստանի սահմանադրական համակարգին, ինչը ուղղակի հիմք է ստեղծում Սահմանադրական դատարան դիմելու և ընդդիմադիր կուսակցություններին հակասահմանադրական ճանաչելու համար։
Վրաստանի նախարարների կաբինետի ղեկավարը հավելել է նաև, որ ընդդիմություն ասելով նկատի ունի, մասնավորապես, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, «Հանուն փոփոխությունների» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան:
Նմանատիպ հոդվածներ
Ավինյանի արձագանքը ստեղծված իրավիճակին
Սիրելի՛ երևանցիներ,ինչպես արդեն տեղյակ եք, վաղ առավոտից հասարակական տրանսպորտի վարորդների մի մասը իրականացնում են գործադ...
Աղազարյանը պետանվտանգության վերաբերյալ արտահոսքեր է արել. Կոնջորյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պնդում է՝ արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը տ...
Եռակողմ առևտրային ճանապարհ` Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի միջև
Հայաստանը, Հնդկաստանը և Իրանը քննարկում են եռակողմ առևտրային ճանապարհի ստեղծման հարցը։ Այս մասին հայտնում է Parstoday-ը։...
Փաշինյանն՝ աշխատավարձի «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է հանրության շրջանում աշխատավարձի՝ «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումներին։ «Սա էլ է պե...