Փորձ է արվում ցնցել իրավիճակը․ Պեսկով
Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններն ունեն նարնջագույն հեղափոխություն իրականացնելու փորձի բոլոր նշանները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա ընդգծել է, որ այն ամենն, ինչ այժմ տեղի է ունենում Վրաստանում, երկրի ներքին գործն է, Ռուսաստանը դրանց երբեք չի միջամտել և չի միջամտում:
«Փորձ է արվում ցնցել իրավիճակը։ Մենք դա տեսել ենք մի շարք երկրներում։ Նարնջագույն հեղափոխության իրականացման բոլոր նշանները կան», - ասել Է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ վրացական իշխանությունները միջոցներ են ձեռնարկում իրավիճակը կայունացնելու, երկիրը հանգիստ վիճակի վերադարձնելու համար:
Նոյեմբերի 28-ին Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել մինչև 2028 թվականը Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու մասին իշխանությունների հայտարարությունից հետո: Երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ այս որոշումը թելադրված էր եվրոպացի քաղաքական գործիչների անընդունելի գործողություններով, որոնք, նրա խոսքով, օգտագործում են դրամաշնորհներն ու վարկերը որպես շանտաժի գործիք:
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աղազարյանը մերժեց Փաշինյանին
Խոր ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը։ Այս մասին 24News-ի հ...
Զելենսկու կտրուկ որոշումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գեներալ Ալեքսանդր Սիրսկուն ազատել է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրա...
Ինչպես են բացահայտվել Աղազարյանի կողմից արված արտահոսքերը. մանրամասներ
Հովիկ Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու պատճառը առգրավված հեռախոսն է եղել։ Այս մասին փոխանցում են ArmLur-ի իր...
Վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում. Փաշինյան
Կառավարությունն իր այսօրվա նիստի ընթացքում առաջարկել է ավելացնել նոր պայման՝ արգելել տրանսպորտային միջոցների շահագործում...