Ինչ քննարկում են ունեցել Պուտինն ու Փեզեշքիանը
Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Երկրների առաջնորդները նշել են, որ ահաբեկչական խմբավորումների և ավազակախմբերի լայնածավալ ագրեսիան ուղղված է սիրիական պետության ինքնիշխանության, քաղաքական և սոցիալ-տնտեսական կայունության խաթարմանը։
Պուտինն ու Փեզեշքիանը աջակցություն են հայտնել Սիրիայի օրինական իշխանությունների գործողություններին՝ վերականգնելու սահմանադրական կարգը և երկրի տարածքային ամբողջականությունը։
Նրանք ընդգծել են Թուրքիայի մասնակցությամբ Աստանայի ձևաչափի շրջանակներում ջանքերի համակարգման կարևորությունը։
Քննարկվել են տարբեր ոլորտներում ռուս-իրանական համագործակցության զարգացմանն առնչվող արդիական հարցեր, այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի` 2024 թվականի հոկտեմբերի 23-ին Կազանում կայացած բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
Քանի գերի կա Ադրբեջանում․ ԿԽՄԿ-ն մանրամասներ է հայտնել
Արցախյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց հարցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործառնական առաջնայնություններ...
Պուտինը խնդրե՞լ է Շոլցին Զելենսկիին ուղերձ փոխանցել
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլ...
«Կարգուկանոն հաստատեք կամ մեռեք»․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնից ազատել է մշակույթի նախարար Անատոլի Մարկևիչին և պաշտոնում նշանակել hանրա...