Չլուծված խնդիրները հանգեցրել են ներկա իրավիճակին. Թուրքիայի ԱԳ նախարար
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիի հետ համատեղ ասուլիսում կարեւոր հայտարարություններ է արել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
«Վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Դամասկոսը պետք է հաշտեցվի իր ժողովրդի և օրինական ընդդիմության հետ: Այս փուլում սխալ կլինի Սիրիայում տիրող իրավիճակը վերագրել որեւէ արտաքին միջամտության»,- ասել է Ֆիդանը։
Նախարարն ընդգծել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և թույլ չի տա ահաբեկիչներին օգտվել տարածաշրջանի անկայունությունից։ Սիրիայում վերջին 13 տարիների ընթացքում չլուծված խնդիրները հանգեցրել են ներկա իրավիճակին։
«Մենք չենք ցանկանում, որ քաղաքացիական պատերազմը շարունակվի, ռմբակոծություններով ավերվեն քաղաքները և մարդիկ տեղահանվեն։ Կարևոր է, որ մարդիկ վերադառնան իրենց տները, որպեսզի փախստականների հոսքը քչանա: Կարևոր է կանխել ահաբեկչական կազմակերպություններին նոր հնարավորությունների ձեռք բերելը»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Ֆիդանը հայտնել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում ինքը բանակցություններ է վարել գործընկերների հետ սիրիական հարցի շուրջ, և որ նախատեսվում է մոտ ապագայում վերսկսել Աստանայի գործընթացը։ Նա ընդգծել է սիրիական հարցի շուրջ Թուրքիայի և Իրանի միջև անկեղծ երկխոսության կարևորությունը՝ այն անվանելով «Սիրիայի համար կենսական նշանակություն»:
Նմանատիպ հոդվածներ
Ավինյանի արձագանքը ստեղծված իրավիճակին
Սիրելի՛ երևանցիներ,ինչպես արդեն տեղյակ եք, վաղ առավոտից հասարակական տրանսպորտի վարորդների մի մասը իրականացնում են գործադ...
Աղազարյանը պետանվտանգության վերաբերյալ արտահոսքեր է արել. Կոնջորյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պնդում է՝ արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը տ...
Եռակողմ առևտրային ճանապարհ` Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի միջև
Հայաստանը, Հնդկաստանը և Իրանը քննարկում են եռակողմ առևտրային ճանապարհի ստեղծման հարցը։ Այս մասին հայտնում է Parstoday-ը։...
Փաշինյանն՝ աշխատավարձի «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է հանրության շրջանում աշխատավարձի՝ «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումներին։«Սա էլ է պետ...