Անում են՝ չմտածելով իրենց անպատասխանատու գործողությունների հետևանքների մասին․ Զախարովա
Ֆրանսիայի իշխանությունները բարձրացնում են խաղադրույքները Ռուսաստանի հետ դիմակայությունում և ուռճացնում ուկրաինական հակամարտությունը՝ ի հեճուկս իրենց ազգային շահերի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Կարծես պատմական մոռացության մեջ գտնվելով, հակառակ սեփական ազգային շահերին, նրանք բարձրացնում են խաղադրույքները մեր երկրի հետ առճակատման մեջ։ Նրանք ուռճացնում են ուկրաինական ճգնաժամի բոցը՝ բոլորովին չմտածելով իրենց անպատասխանատու գործողությունների հետեւանքների մասին», - ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում Ֆրանսիայի Հանրապետության ժամանակավոր կառավարության ղեկավար, գեներալ Շառլ դը Գոլի՝ 1944 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվա կատարած այցի տարելիցի կապակցությամբ արված հայտարարության մեջ:
Ինչպես նշել Է Զախարովան, Ֆրանսիան երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում հաղթող երկրների թվում է հայտնվել մեծամասամբ խորհրդային ղեկավարության դիրքորոշման շնորհիվ: Նա հիշեցրել է, որ 80 տարի առաջ դը Գոլի այցը Մոսկվա պսակվեց միության և փոխադարձ օգնության մասին երկկողմ պայմանագրի ստորագրմամբ, որը հիմք դրեց «Հետպատերազմյան համապարփակ փոխգործակցությանը ԽՍՀՄ-ի և Ֆրանսիայի միջև»:
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աղազարյանը մերժեց Փաշինյանին
Խոր ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը։ Այս մասին 24News-ի հ...
Զելենսկու կտրուկ որոշումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գեներալ Ալեքսանդր Սիրսկուն ազատել է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրա...
Ինչպես են բացահայտվել Աղազարյանի կողմից արված արտահոսքերը. մանրամասներ
Հովիկ Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու պատճառը առգրավված հեռախոսն է եղել։ Այս մասին փոխանցում են ArmLur-ի իրազեկ...
Վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում. Փաշինյան
Կառավարությունն իր այսօրվա նիստի ընթացքում առաջարկել է ավելացնել նոր պայման՝ արգելել տրանսպորտային միջոցների շահագործում...