«Ես կարծում եմ, որ Ուկրաինան ինքը պետք է որոշի իր ճակատագիրը». Սալիվան

Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշի հրաժարվել տարածքներից՝ հակամարտությունը լուծելու համար։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը ABC հեռուստաալիքի եթերում։


«Ես կարծում եմ, որ Ուկրաինան ինքը պետք է որոշի իր ճակատագիրը, և նրա ճակատագիրը չի կարող պարտադրվել դրսից, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից»,- ասել է նա։


«Ինչ վերաբերում է տարածքին, անվտանգությանը և այլ հարցերին, ես դրա մասին չեմ խոսի։ Կարծում եմ՝ Զելենսկին պետք է խոսի այս մասին, քանի որ մենք խոսում ենք իր երկրի մասին»- հավելել է Սալիվանը։


Սալիվանի խոսքով՝ Կիևը հասկանում է, որ ի վերջո հակամարտությունը կլուծվի բանակցությունների միջոցով։


«2024 թվականի ընթացքում մենք ակտիվորեն շփվել ենք Զելենսկու և նրա թիմի հետ, քննարկել ենք, թե կոնկրետ ինչ կարող են լինել այդ բանակցությունները», - հավելել է ամերիկացի առաջնորդի օգնականը։


Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Sky News-ին տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին թույլ է տվել Կիևի կողմից վերահսկվող տարածքները վերցվեն ՆԱՏՕ-ի «հովանոցի տակ», որպեսզի հակամարտության «թեժ փուլը» դադարեցվի։ Ինչպես ավելի ուշ նշել է Strana հրատարակությունը, սա Զելենսկու առաջին հայտարարությունն է 2022 թվականի փետրվարից ի վեր, որ նա պատրաստ է դադարեցնել հակամարտությունը՝ առանց կորցրած տարածքները վերադարձնելու։