Զելենսկին պատրա՞ստ է դադարեցնել պատերազմն առանց տարածքների վերադարձի. Bloomberg
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «առայժմ ամենաուժեղ ազդանշանն է ուղարկել» հակամարտությունը դադարեցնելու իր պատրաստակամության մասին՝ առանց բոլոր կորցրած տարածքները վերադարձնելու։ Այս կարծիքն ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ կապված «ՆԱՏՕ-ի հովանոցի» մասին իր հայտարարությունների հետ։
Ըստ Bloomberg-ի՝ ուկրաինական հակամարտությունում «հանգուցային կետ» է առաջանում, քանի որ ռուսական զորքերը «վստահորեն առաջ են շարժվում արևելքում», իսկ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական արշավի ժամանակ խոստացել է դադարեցնել մարտերը։
Զելենսկին ավելի վաղ Sky New հեռուստաալիքին տված հարցազրույցում չի բացառել, որ հակամարտության «թեժ փուլը» կդադարեցվի, եթե Կիևի կողմից վերահսկվող տարածքները վերցվեն ՆԱՏՕ-ի «հովանոցի տակ»։
Զելենսկու հայտարարությունը բուռն արձագանք է առաջացրել Ուկրաինայում։ Ինչպես նշում է Strana հրատարակությունը, սա Զելենսկու առաջին հայտարարությունն է 2022 թվականի փետրվարից ի վեր, որ նա պատրաստ է դադարեցնել հակամարտությունը՝ առանց կորցրած տարածքները վերադարձնելու։
Նմանատիպ հոդվածներ
Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է թողնել պաշտոնը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հրաժարական չի տա՝ չնայած իր մանդատի ավարտին, քանի որ խորհրդարանը...
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ,...
Փաշինյանը ներկայացրել է Գյումրու քաղաքապետի թեկնածուներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին մասնակցող քաղաքապետի պաշտոնակատարի թ...
Սուրեն Պապիկյանն ու Լլոյդ Օսթինը հանդիպել են
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին: Այս մասի...