Ռազմական
Ահաբեկիչները հարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա
Հալեպում ահաբեկիչները հարձակվել են Իրանի հյուպատոսության վրա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայը, գրում է ТАСС-ը։
Ոչ ոք չի տուժել։
Ինչպես նշվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ, Բաղայը «խստորեն դատապարտել է Հալեպում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության վրա իրականացված ահաբեկչությունը»։
Դիվանագետն ընդգծել է, որ Իրանը «ստիպված կլինի պատասխան տալ այս հարձակման համար ինչպես իրավական, այնպես էլ միջազգային մակարդակով»։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Ռազմական բաժնից
Պուտինը` Զելենսկու բաց նամակի մասին
Ադրբեջանի կտրուկ պատասխանն իր տարածքների օգտագործման վերաբերյալ
ԱԹՍ-ով հարված նավերին. ադրբեջանցիներ են զոհվել
3.0