Վրաստանի ԱԳՆ մի քանի տասնյակ աշխատակիցներ համատեղ հայտարարություն են տարածել
Վրաստանի արտաքին գործերի նախարարության մի քանի տասնյակ աշխատակիցներ համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված երկրի եվրաինտեգրումը կասեցնելու իշխանությունների մտադրության հետ։ Նրանք կարծում են, որ կառավարության որոշումը հակասում է Վրաստանի Սահմանադրությանը և երկրի ազգային շահերին։
«Որպես դիվանագետներ, մեր հիմնական պարտականությունն է պաշտպանել Վրաստանի ազգային շահերը և հավատարիմ մնալ Սահմանադրությանը։ Վրացական դիվանագիտությունը երկար տարիներ գործադրել է բոլոր ջանքերը՝ Վրաստանը միացնելու եվրոպական և եվրատլանտյան կառույցներին, ինչը վրաց ժողովրդի կամքն ու պատմական ընտրությունն է»։
Նշվում է, որ Կոբախիձեի հայտարարությունն այն մասին, թե Վրաստանը օրակարգից հանում է, մինչև 2028 թվականը ԵՄ-ին անդամակցելու հարցը, չի համապատասխանում երկրի ռազմավարական շահերին։ Դիվանագետները կարծում են, որ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցային գործընթացի ձգձգումը կհանգեցնի Վրաստանի մեկուսացմանը։ Առանց արեւմտյան գործընկերների աջակցության երկիրը մնում է միայնակ սպառնալիքների հետ։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽ ղեկավար Շառլ Միշելը լիազորությունները փոխանցեց Անտոնիո Կոստային
Եվրոպական խորհրդի ղեկավար և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելը իր լիազորությունները փոխանցել է Պորտուգալիայի կառավարու...
Թբիլիսիում ցուցարարները հարձակվել են խորհրադարանի վրա` օգտագործելով պայթուցիկներ
Կիրակի երեկոյան Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքի մասնակիցները կրկին կրակել են խորհրդարանի վրա՝ օգտագործելով պայթուցիկ...
ՀՐԱՏԱՊ. Պուտինը կոչով դիմել է ռուսներին
Պուտինը հրատապ կոչ է արել ռուսներին՝ կապված Ռուսաստանի տարածքում հեռահար զենքի կիրառման հետ: Նա հայտարարել է, Ռուսաստանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Զելենսկին պատրաստ է պատերազմը դադարեցնել առանց տարածքների վերադարձի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թույլ կտա, որ հակամարտության «թեժ փուլը» ավարտվի, եթե Կիևի կողմից վերահսկվող տարած...