Այստեղ ամեն ինչ շատ ավելի խորն է. Պեսկով
Խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն հակամարտության կողմերի համաձայնությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել Է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունն այն մասին, որ Արեւմուտքը ցանկանում է Ուկրաինայի օկուպացիան կազմակերպել Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) խաղաղապահ ուժերի անվան տակ։
«Խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն այս կամ այն հակամարտության կողմերի համաձայնությամբ։ Երկրորդ, մենք ունենք բացարձակապես հստակ պարամետրեր, որոնք անհրաժեշտ են կարգավորման համար։ Եվ, իհարկե, կարգավորման հետագիծ դուրս գալու համար պետք է լուծել այդ հակամարտության բուն պատճառների խնդիրը։ Եվ այստեղ ամեն ինչ շատ ավելի խորն է։ Սրանք հիմնական պատճառներն են, և դրանք, ըստ էության, այն ճգնաժամերն են, որոնք նախագահը ներկայացրել է հուլիսին՝ ելույթ ունենալով ԱԳՆ ղեկավար կազմի առջև»,- նշել Է Պեսկովը:
Ինչպես ասել են Արտաքին հետախուզական ծառայությունում, ՆԱՏՕ-ում ավելի ու ավելի են հակված ուկրաինական հակամարտության սառեցման գաղափարին՝ Ուկրաինայի զինված ուժերի մարտունակությունը վերականգնելու համար՝ հնարավոր ռևանշի նպատակով, ինչպես նաև ծրագրվում է երկրում մոտ 100 հազար հոգանոց «խաղաղապահ զորակազմ» տեղակայել: ԱՀԾ-ում կարծում են, որ դա կհանգեցնի Ուկրաինայի փաստացի օկուպացմանը։
«Անհրաժեշտ է արդյոք Ռուսաստանին խաղաղ կարգավորման նման տարբերակ, պատասխանը միանշանակ է»,- նշվում է հաղորդագրության մեջ: