«Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող ավտոբուսների աշխատանքային ժամը երկարաձգվել է

«Նոայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ  Երևանի քաղաքապետարանը մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսների աշխատանքային ժամը երկարաձգել է մինչև 01։00-ը։


ՈւԵՖԱ Կոնֆերեցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 4-րդ տուրում «Նոան» կհանդիպի Ռեյկյավիկի «Վիկինգուրին»։ Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, իսկ խաղի մեկնարկը կտրվի 21։45-ին։


«Նոա»-«Վիկինգուր» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է ուշ ժամի, այդ իսկ պատճառով «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№ 7, 11, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) կաշխատեն մինչև ժամը 01:00։


Ակումբն իր շնորհակալությունն է հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ իրենց ընդառաջելու և ֆուտբոլային հանդիպումը կարևորելու համար։



Քաղաքականություն