Զգուշացում Փաշինյանից. մարզպետներն իրար են անցել. «Հրապարակ»
«Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն»,- կառավարության նիստում սպառնաց Նիկոլ Փաշինյանը՝ զայրանալով ՏԿԵ նորանշանակ նախարարի վրա, որը զեկուցում էր, որ Արմավիրի Այգեվան համայնքում կառուցված մանկապարտեզը, որը պետք է շահագործման հանձնվեր դեռ հոկտեմբերին, չի գործում՝ գազամատակարարման խնդիրների պատճառով։ Նիստից հետո, մեր տեղեկություններով, մարզպետներն իրար են անցել: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Մի քանի մարզից հստակ տեղեկություններ ենք ստացել, որ հավաքել են համայնքների ղեկավարներին եւ հորդորել՝ ցանկացած աշխատանքների ժամկետի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնել առավելագույնս ճշգրտված։ Լոռու մարզպետ, նախկին ոստիկանապետ Արամ Ղազարյանն էլ փորձել է համայնքապետերի վախը բռնել, ասելով՝ տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետեւանք չի մնա, կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները կներկայացնեք վայրկյանի ճշգրտությամբ»,– գրել է թերթը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին
Մենք արդեն ունենք համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է՝ «կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը...
Փաշինյանը՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին
Կան որոշակի հարցեր, որոնք բարձրացվել են 2018-ից և մինչև օրս էլ, այդ հարցերը ավելի արդյունավետ հասցեագրման անհրաժեշտությո...
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյան
Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Գյումրիում ստեղծված քաղաքական իրավիճակին: Անդ...
Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է թողնել պաշտոնը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հրաժարական չի տա՝ չնայած իր մանդատի ավարտին, քանի որ խորհրդարանը...