Փաշինյանի և Միրզոյանի միջև «սև կատո՞ւ է անցել». «Փաստ»
Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո «պադավատապետությունը» «սուպերպադավատապետության» վերածած Նիկոլ Փաշինյանը նախընտրական տրամաբանության մեջ տեղավորվող քայլերի շրջանակներում հանկարծ որոշել է պետական ծառայողական մեքենաների հարցը «կացնային ձևով» լուծել, գրում է «Փաստ» օրաթերթը:
««Ես առավոտյան էլ էի դրանով զբաղված… Ես ուզում եմ գերատեսչությունների մեքենաների ցուցակը ու գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա։ Այդ կացնային որոշման արդյունքում կազմակերպչական որոշ խնդիրներ կառաջանան, բայց մեր գործընկերները ժամանակին չեն արձագանքել իմ նախկին հրահանգին»,- ասել էր նա՝ վստահեցնելով, որ ավտոպարկի շատ մեծ՝ 70-90 տոկոսը կրճատվելու է»,– օրաթերթի տեղեկություններով՝ առաջին «տուժած» գերատեսչություններից մեկը արտաքին գործերի նախարարությունն է:
«Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը ծայրից ծայր «խազեր է քաշել» ԱԳՆ գրեթե բոլոր մեքենաների վրա՝ ընդամենը մի քանի բացառությամբ: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փորձել է փրկել իրավիճակը՝ պատճառաբանելով, որ արտաքին գերատեսչությունը արտերկրյա հյուրեր է ընդունում, որոնց անհրաժեշտ է դիմավորել, ուղեկցել, ճանապարհել, ըստ այդմ՝ ներկայացուցչական մեքենաները անհրաժեշտություն են: Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը, սակայն, հասկացրել է, որ պետք է գտնեն այլընտրանքային տարբերակներ, օրինակ՝ անհրաժեշտության դեպքում մեքենան վարձակալեն: Դեռևս պարզ չէ՝ ԱԳ նախարարին կհաջողվի՞, ի վերջո, համոզել, թե ոչ, բայց մեր աղբյուրը փոխանցում է, որ այս հողի վրա Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»»,– գրել է օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին
Մենք արդեն ունենք համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է՝ «կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը...
Փաշինյանը՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին
Կան որոշակի հարցեր, որոնք բարձրացվել են 2018-ից և մինչև օրս էլ, այդ հարցերը ավելի արդյունավետ հասցեագրման անհրաժեշտությո...
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյան
Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Գյումրիում ստեղծված քաղաքական իրավիճակին: Անդ...
Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է թողնել պաշտոնը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հրաժարական չի տա՝ չնայած իր մանդատի ավարտին, քանի որ խորհրդարանը...