Աղազարյանը կպատասխանի Փաշինյանին
Ժամեր անց՝ ավելի ստույգ ժամը 18:00-ին, պատգամավոր Հովիկ Աղազարյանը կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մանդատից հրաժարվելու առաջարկին։ Փաշինյանը, իր վերջին հարցազրույցի ընթացքում հայտարարեց, որ խորհրդարանում հայտնի լսումներից և Արգիշտի Քյարամյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո ինքը «խնդրանքով» դիմել է ՔՊ-ական պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին ու Հովիկ Աղազարյանին, որ մանդատները վայր դնեն:
Առաջինն արդեն կատարել է խնդրանքը, Աղազարյանը դեռ դիմադրում է․ «Անթույլատրելի է այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում։ Մեր ինստիտուտների պահպանության առումով ճիշտ չէր լինի այս ամենն անարձագանք թողնել։ Այստեղ խնդիրն անձնավորված չէ, խնդիրը համակարգային է»,- նշել էր Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ իր «խնդրանքն» անարձագանք չի մնա և Աղազարյանն էլ վայր կդնի մանդատը։
Այսօր Աղազարյանի հետ հանդիպելու առաջարկ է արել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որը վերջին օրերին Հայաստանում չէր և ներկա չի եղել նաև վարչության անցած շաբաթվա նիստին, որի ընթացքում ՔՊ վարչությունը որոշել է, որ պատգամավոր Հովիկ Աղազարյանը պիտի վայր դնի մանդատը։
Նմանատիպ հոդվածներ
Մարությանն ընդունել է Ավինյանի առաջարկը
«Քանի որ քաղաքապետարանից խնդրել են երկրից բացակայելու բերումով հետաձգել բանավեճը, ապա առաջարկում ենք այն կազմակերպել դեկ...
Ավելի լավ էր Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար․ Աղազարյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ու ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հանդիպումը անցել է լարված մթնոլորտում։Լրագր...
Տղերք, կողմնորոշվեք, մեկդ ասումա լավա, մյուսդ՝ դժգոհումա․ Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Պարզվում է մեր ընդդիմությունը օրակարգի փնտրտուքի մեջ իր համար թիրախ գտավ իր իսկ խմբակցության անդամին՝ պատգամավոր Գեղամ Ն...
Իրենք ո՞նց կարող են քննարկել էդ հարցը. Նազարյան
Ես մանդատ դնելու մտադրություն չունեմ, նման խոսակցություններ էլ չեմ լսել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայ...