Տղերք, կողմնորոշվեք, մեկդ ասումա լավա, մյուսդ՝ դժգոհումա․ Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Պարզվում է մեր ընդդիմությունը օրակարգի փնտրտուքի մեջ իր համար թիրախ գտավ իր իսկ խմբակցության անդամին՝ պատգամավոր Գեղամ Նազարյանին, և պատգամավոր Նազարյանի «մեղքն» այն է, որ նա ինձ հետ Վիետնամ է եկել հերիք չէ, նաև լուսանկարվել է ինձ հետ: Այս մասին այսօր իր տերեգլամյան ալիքում գրառում է արել Ալեն Սիմոնյանը։
«Իրավիճակը լրիվ անեկդոտային է, երկու օր առաջ մի պատգամավոր նեղսրտում է, որ իրեն Ժնև չեմ տարել, հիմա իրենք բոլորով նեղսրտում են, որ Գեղամ Նազարյանին տարել եմ, հիմա էլ գնում եմ Լեհաստանի ԱԺ նախագահի հետ հանդիպման, երկու անգամ ընդդիմությունից ներկայացուցիչ ենք ուզել ներգրավել, հրաժարվել են վախից երևի, դրանից առաջ էլ նեղսրտում էին, որ իմ պաշտոնական հրավերներիների ժամանակ ընդդիմությունից պատգամավոր չեմ տանում, տղերք, կողմնորոշվեք, մեկդ ասումա լավա, մյուսդ՝ դժգոհումա: Ընդդիմադիր բազմաթիվ պատգամավորներ ինձ հետ տարբեր երկրներ գործուղման են եղել և, անուններ չտամ, նույնիսկ մոտենում ասում են՝ բա ես այս կամ այն բարեկամական խմբի անդամ եմ, ինձ ինչի՞ չեք տարել, կանչել, պարոն Սիմոնյան:
Կամ պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ: Ես ձեր տեսած եզակի լեգիտիմ ընտրված ԱԺ նախագահն եմ, հետո էլ մի հատ ՍԴ-ով վերահաստատված պաշտոնյան եմ, ի՞նչ խնդիր ունեք ինձ հետ խոսելու, տեղ գնալու շփվելու նկարվելու՞, մինչ այս պահը չի եղել: Կարող եմ անուններով հարկ եղած դեպքում ասել:
Իսկ, եթե խնդիրը նկարվելն է, ուղղակի մեր նկարները դեռ չի հրապարակվել, երևի դա է դարձել նեղվելու պատճառը: Ամոթ է, ուղղակի ամոթ, բան ու գործ չունե՞ք»:,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Աղազարյանը կպատասխանի Փաշինյանին
Ժամեր անց՝ ավելի ստույգ ժամը 18:00-ին, պատգամավոր Հովիկ Աղազարյանը կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մանդատից հրաժարվ...
Ավելի լավ էր Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար․ Աղազարյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ու ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հանդիպումը անցել է լարված մթնոլորտում։Լրագր...
Իրենք ո՞նց կարող են քննարկել էդ հարցը. Նազարյան
Ես մանդատ դնելու մտադրություն չունեմ, նման խոսակցություններ էլ չեմ լսել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայ...
ՊԵԿ-ը նոր նախագահ ունի
«Սիրելի հայրենակիցներ, Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կո...