Իրենք ո՞նց կարող են քննարկել էդ հարցը. Նազարյան
Ես մանդատ դնելու մտադրություն չունեմ, նման խոսակցություններ էլ չեմ լսել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով մամուլում տարածվող տեղեկատվությանը, թե ընդդիմադիր խմբակցությունում բարձրացվելու է իր՝ պատգամավորական լիազորություններից հրաժարվելու հարցը։
Դիտարկմանը, որ «Հայաստան» խմբակցությունը այդ հարցն է առաջիկայում քննարկելու, և Աղվան Վարդանյանն էլ հաստատել է այդ տեղեկատվությունը, Նազարյանը նշել է․ «Իրենք ո՞նց կարող են քննարկել էդ հարցը»։
Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում ու մամուլում բավական քննարկվել էր Գեղամ Նազարյանի ու Ալեն Սիմոնյանի համատեղ նկարը՝ այլ ՔՊ-ականների հետ միասին՝ արված Վիետնամում գործուղման ժամանակ։ «Հայաստան» դաշինքում վաղուց կար դժգոհություն, որ Նազարյանն ակտիվ համագործակցում է ՔՊ-ի՝ հատկապես իր համերկրացի ու Նիկոլ Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանի հետ, սակայն հիմա, ինչպես երևում է, որոշել են հարցը հանրայնացնել։
Նմանատիպ հոդվածներ
Աղազարյանը կպատասխանի Փաշինյանին
Ժամեր անց՝ ավելի ստույգ ժամը 18:00-ին, պատգամավոր Հովիկ Աղազարյանը կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մանդատից հրաժարվ...
Ավելի լավ էր Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար․ Աղազարյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ու ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հանդիպումը անցել է լարված մթնոլորտում։Լրագր...
Տղերք, կողմնորոշվեք, մեկդ ասումա լավա, մյուսդ՝ դժգոհումա․ Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Պարզվում է մեր ընդդիմությունը օրակարգի փնտրտուքի մեջ իր համար թիրախ գտավ իր իսկ խմբակցության անդամին՝ պատգամավոր Գեղամ Ն...
ՊԵԿ-ը նոր նախագահ ունի
«Սիրելի հայրենակիցներ, Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կո...