Ադրբեջանում ռազմական փորձագետ է կալանավորվել ՀՀ–ի հետ սահմանին գտնվող դիրքերը նկարելու համար
Ադրբեջանում կալանավորվել է ռազմական փորձագետ Ադալյաթ Վելիևը՝ Հայաստանի սահմանին դիրքերը նկարահանելու համար։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ադալյաթ Վելիևի նկատմամբ, որը նոյեմբերի 22-ին եղել է դիրքերում (Խեյրիմլիի շրջանում), այնուհետև այնտեղից կադրեր հրապարակել սոցցանցերում: Նա տեսանկարահանել է երկրի զինված ուժերի մարտական դիրքերի, սահմանապահ զորքերի տեղակայման վայրերի բարձունքները և տեսանյութը հրապարակել Է սոցցանցի իր էջում։
Նրան մեղադրում են «երկրի շահերին, պետական անվտանգությանը և պաշտպանունակությանը լուրջ վնաս հասցնելու մեջ»։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Հիշեցնենք, որ Խերմլին Տավուշի մարզում չորս ոչ անկլավային գյուղերից մեկն է։ 2024 թվականի ապրիլի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Խեյրեմլի գյուղը հանձնվելու է Ադրբեջանին և այդ նպատակով ձևավորվել է սահմանազատման հանձնաժողով: