Ով կդառնա ԱՄՆ-ում ՌԴ նոր դեսպան. աղբյուրներ
ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպան կարող է դառնալ Կանադայում նախկին դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ Այս մասին գրում է Kommersant.ru-ն՝ հղում անելով երեք աղբյուրների, որոնք նրան անվանել են «այս պաշտոնի ամենահավանական թեկնածու»:
Օրեր առաջ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ ԱՄՆ-ում դեսպանի թեկնածությունն արդեն որոշված է, ուստի նշանակումը տեղի կունենա «տեսանելի ապագայում»։
«Ведомости»- ն առաջինն է գրել Դարչիևի հնարավոր նշանակման մասին։ Թերթի աղբյուրը պնդել է, որ Կանադայում նախկին դեսպանը կուղարկվի ԱՄՆ, քանի դեռ որոշում չի կայացվել իջեցնել այս երկրում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը։
Միաժամանակ Պեսկովը ТАСС-ին ասել է, որ ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցման ծրագրեր չկան։
Արտաքին գործերի նախարարությունը հրապարակավ չի մեկնաբանում ԱՄՆ-ում նոր դեսպանի թեկնածությունը՝ իրավական սահմանափակումների պատճառով, փոխանցում է ТАСС-ը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին
Մենք արդեն ունենք համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է՝ «կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը...
Փաշինյանը՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին
Կան որոշակի հարցեր, որոնք բարձրացվել են 2018-ից և մինչև օրս էլ, այդ հարցերը ավելի արդյունավետ հասցեագրման անհրաժեշտությո...
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյան
Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Գյումրիում ստեղծված քաղաքական իրավիճակին: Անդ...
Արփինե Սարգսյանը կնշանակվի ՆԳՆ ղեկավար. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում տեղեկացրել է, որ Ներքին գործերի նախարար կնշանակվի Արփինե Սարգսյանը: «Սիրելի հայ...