Ձյուն, քամու ուժգնացում․ երբ կվերսկսեն տեղումները
Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նոյեմբերի 25-ի գիշերը առանձին շրջաններում, 25-ի ցերեկը , 26-ի և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Քամին հյուսիսարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 17-20մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Մայրաքաղաքում նոյեմբերի 23–ի ցերեկը կլինի 13-15 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +8...+10 աստիճան։