Հայտնի է՝ երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
Կառավարության որոշմամբ՝ 2024 թվականի ձմեռային զորակոչը կանցկացվի 2024 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը ներառյալ։ Տվյալ որոշումն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Նշվում է, որ այս ընթացքում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայության կենթարկվեն այն արական սեռի քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը կամ որոնց տարկետման ժամկետը ավարտվում է նշված ժամկետում։
Նախատեսվում է զորակոչել նաև այն կանանց, ովքեր կամավոր հիմունքներով ցանկություն են հայտնել անցնելու շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն, ինչպես նաև օրենքով սահմանված հատուկ կարգավիճակ ունեցող արական սեռի քաղաքացիներին։
Պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացիների զորացրումը կիրականացվի 2025 թվականի հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։ Հաղորդվում է նաև, որ նույն ժամկետում կզորացրվեն նաև այլընտրանքային ծառայություն անցած քաղաքացիները։
Զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծվելու են հանրապետական և մարզային զորակոչային հանձնաժողովներ, ինչպես նաև կենտրոնական բժշկական հանձնաժողով՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Բժիշկները մոտ 2 ժամ չեն աշխատել, իրավիճակը կարող է ավելի սրվել․ ինչ է կատարվում Արտաշատի ԲԿ-ում
Արտաշատի հիվանդանոցում լարված իրավիճակ է, որը կարող է էլ ավելի սրվել, մոտ 500-600 մլն դրամի աշխատավարձ չի վճարվել, այսօր...
Ուժեղ երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում․ զգացվել է ՀՀ մի շարք քաղաքներում
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Հավի միս, կարագ․ ինչ է հայտնաբերվել 146 մանկապարտեզներ ուղարկված սննդի մեջ․ մանրամասներ
Երևանի քաղաքապետարանն էականորեն մեծացրել է վերահսկողությունը Երևանի մանկապարտեզներում մատակարարվող սննդի վերաբերյալ։ Այս...
Երկրաշարժ․ ցնցումները զգացվել են Հայաստանում
Այսօր` տեղական ժամանակով ժամը 12:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։41-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայո...