Ձյուն, անձրև, օդի ջերմաստիճանի նվազում․ եղանակն՝ առաջիկայում
Հանրապետության տարածքում նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նոյեմբերի 24-ին ուշ երեկոյան, 25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 17-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում ևս նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 24-ի ուշ երեկոյան, 25-ին սպասվում է անձրև։ Մայրաքաղաքում նոյեմբերի 21-ի ցերեկը կլինի 12-14 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +7...+9 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Բժիշկները մոտ 2 ժամ չեն աշխատել, իրավիճակը կարող է ավելի սրվել․ ինչ է կատարվում Արտաշատի ԲԿ-ում
Արտաշատի հիվանդանոցում լարված իրավիճակ է, որը կարող է էլ ավելի սրվել, մոտ 500-600 մլն դրամի աշխատավարձ չի վճարվել, այսօր...
Ուժեղ երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում․ զգացվել է ՀՀ մի շարք քաղաքներում
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Հայտնի է՝ երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
Կառավարության որոշմամբ՝ 2024 թվականի ձմեռային զորակոչը կանցկացվի 2024 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2025 թվականի հունվար...
Հավի միս, կարագ․ ինչ է հայտնաբերվել 146 մանկապարտեզներ ուղարկված սննդի մեջ․ մանրամասներ
Երևանի քաղաքապետարանն էականորեն մեծացրել է վերահսկողությունը Երևանի մանկապարտեզներում մատակարարվող սննդի վերաբերյալ։ Այս...