Թբիլիսիում ցուցարարներին ստիպել են լքել Ճավճավաձեի պողոտան

Իրավապահները Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայում ցուցարարներին ստիպել են լքել տարածքը։ Բողոքի ակցիան հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով։


Հարյուրավոր քաղաքացիներ ողջ գիշեր մնացել են Թբիլիսիի պետական ​​համալսարանի շենքի հարակից տարածքում, որտեղ ընդդիմությունը հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույց է անցկացրել։ Ավելի ուշ պողոտայում հայտնվեցին զգալի թվով ոստիկաններ, որոնք ստիպեցին մարդկանց լքել բողոքի ակցիայի վայրը՝ ցույցի մասնակիցներին ուղղելով դեպի  հարակից Մելիքիշվիլի պողոտա։ Ցուցարարների դուրսբերման ժամանակ ձերբակալություններ կամ բախումներ չեն եղել:


Ինչպես նախորդ օրը, երբ ՆԳՆ աշխատակիցները նույն տարածքից դուրս մղեցին քաղաքացիներին, ցուցարարները շարունակում են մնալ Մելիքիշվիլիի պողոտայում։ Ճավճավաձեի պողոտա վերադառնալուն խանգարում է ոստիկանական շրջափակումը:

Քաղաքականություն