Հասարակություն

«Օրենքով գող» «Պզոն» արդարացվել է․ Դատախազության արձագանքը

Edita
«Օրենքով գող» «Պզոն» արդարացվել է․ Դատախազության արձագանքը

«Օրենքով գողի» կարգավիճակ ունեցող «Պզո» մականունով Արմեն Ղազարյանի արդարացման վճիռը դատախազությունը բողոքարկելու է։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Դատախազությունից։


Նշենք, որ ավելի վաղ Արմեն Ղազարյանի փաստաբանը հայտնել էր, որ իր պաշտպանյալի նկատմամբ դատարանն արդարացման վճիռ է կայացրել։


Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 21-ին դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Արմեն Ղազարյանի նկատմամբ այն բանի համար, որ նա, ունենալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, պահպանել է այն (քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մաս): Ըստ դատախազության՝ 2022 թվականի նոյեմբերի 2-ին նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ 1991 թվականին Արմեն Ղազարյանը Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց ներկայությամբ «թագադրվելով»՝ ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և 2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ շարունակել է պահպանել օրենքով չթույլատրվող այդ կարգավիճակը։ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել համակցված խափանման միջոցներ՝ բացակայելու արգելքը և 20 մլն դրամի չափով գրավը։ Քրեական գործը 2024թ մարտ ամսից ուղարկվել էր դատարան։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250