Լոնդոնը չի մեկնաբանում ՌԴ տարածքում Storm Shadow հրթիռների կիրառման մասին տեղեկությունը
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին ասել է, որ չի մեկնաբանի մամուլի հրապարակումները ՌԴ տարածքում «Storm Shadow» հեռահար հրթիռների կիրառման ենթադրյալ թույլտվության մասին։ Այս մասին գրում է ТАСС–ը:
«Ես չեմ վտանգի օպերացիոն անվտանգությունը՝ այսօր հեռահար համակարգերի վերաբերյալ մեկնաբանություն տալով», - ասել է Հիլին՝ պատասխանելով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի անդամների հարցերին: Նա նաև կարծիք է հայտնել, որ Լոնդոնը պետք է մեծացնի իր օգնությունը Կիևին։ Նախարարը հավելել է, որ Մեծ Բրիտանիան իր աջակցությունը կհամակարգի ԱՄՆ-ի և եվրոպական դաշնակիցների հետ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հիշեցրել է, որ Մոսկվայի դիրքորոշումը ռուսական տարածքի խորքում ամերիկյան հրթիռային հարվածների վերաբերյալ հստակ և միանշանակ ձևակերպվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից սեպտեմբերին։ Նրա խոսքով, այս որոշումը նշանակում է լարվածության «որակապես նոր փուլ»։
Նմանատիպ հոդվածներ
Արփինե Սարգսյանը կնշանակվի ՆԳՆ ղեկավար. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում տեղեկացրել է, որ Ներքին գործերի նախարար կնշանակվի Արփինե Սարգսյանը: «Սիրելի հայ...
Փաշինյանը՝ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին
Մենք արդեն ունենք համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է՝ «կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը...
Փաշինյանը՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին
Կան որոշակի հարցեր, որոնք բարձրացվել են 2018-ից և մինչև օրս էլ, այդ հարցերը ավելի արդյունավետ հասցեագրման անհրաժեշտությո...
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյան
Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Գյումրիում ստեղծված քաղաքական իրավիճակին: Անդ...