Ինչ է սպասվում «կամավոր» դիմում գրածներին․ Քոչարյանի գրառումը
Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. փորձում է փրկել խարխլված վարկանիշը՝ հույս ունենալով, որ կկարողանա մեր ժողովրդի արդարացի բողոքն ու հիասթափությունը բարդել մորուքի նույն ճակատագրին արժանացած պաշտոնյաների վրա: Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:
«Կհասնի՞ արդյունքի. Ոչ, որովհետև հենց ինքն է այնպես արել, որ բոլորի համար պարզ լինի, որ ինքն է այդ բոլոր կառույցներում առանցքային հարցեր որոշողը, հետևաբար թերացումների պատասխանատուն առաջին հերթին ինքն է:
Ի՞նչ է սպասվում «կամավոր» դիմում գրածներին. Հիմնական և գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, բայց բոլորը հետագայում օրենքի առաջ պատասխան են տալու իրենց գործած ապօրինությունների համար:
Ովքե՞ր են նշանակվելու և ինչ է փոխվելու. Հերթական կամակատարները. դեմքերի փոփոխությունից բացի այլ բան պետք չէ սպասել:
Իրենց ընդդիմադիր համարողների անելիքը. Մաքսիմալ հասկանալի և պարզ բացատրել այս ամենը հանրությանը, թույլ չտալ, որ մոլորեցնելու ու մանիպուլացնելու իշխանագլխի հերթական փորձը հաջողի»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Բարձաստիճան վեց պաշտոնյաներ հեռանում են
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ևս հայտնեց իր հրաժարականի մասին։ «Հարգելի քաղաքացիներ, Սիրելի հ...
Նիկոլ Փաշինյանն՝ աղմկահարույց հրաժարականների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկվանից ներկայացվող հրաժարականներին։ «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մա...
Հրաժարականների շարքը շարունակվում է․ ArmLur
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ազատման դիմում է գրել: Այս մասին հայտնում է ArmLur-ը՝ նշելով, որ տեղեկո...
Հեռանում եմ հանգիստ և խաղաղ․ Սանոսյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հրաժարականի մասին լուրը ևս հաստատվեց։ «Հարգելի գործընկ...