Քաղաքականություն

Դա կնշանակի լարվածության նոր փուլ․ Պեսկով

Edita
Դա կնշանակի լարվածության նոր փուլ․ Պեսկով

Ամերիկյան զենքով դեպի Ռուսաստանի խորքը հարվածներ հասցնելու Կիևին թույլ տալը, եթե այն իսկապես եղել է, կնշանակի լարվածության որակապես նոր փուլ և Ուկրաինայի հակամարտությունում Վաշինգտոնի ներգրավվածության մակարդակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


«Եթե նման որոշումն իսկապես ձևակերպվել և հասցվել է Կիևի ռեժիմին, դա որակապես նոր լարվածություն է և որակապես նոր իրավիճակ՝ այդ հակամարտությունում Միացյալ Նահանգների ներգրավվածության տեսանկյունից», - ասել է նա:


Պատասխանելով Վաշինգտոնի այս որոշմանը Մոսկվայի արձագանքի մասին հարցին՝ Պեսկովը հիշեցրել է Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերին կայացած մշակութային համաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը:


«Այդ հրթիռային համակարգերում թռիչքային առաջադրանքներ կարող են կատարել միայն ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողները։ Ուկրաինացի զինծառայողները դա անել չեն կարող։ Ուստի խոսքն այն մասին չէ, որ թույլատրվի Ուկրաինական ռեժիմին այդ զենքով հարվածել Ռուսաստանին կամ չթույլատրվի։ Խոսքը գնում է որոշում կայացնելու մասին՝ ՆԱՏՕ-ի երկրներն ուղղակիորեն մասնակցում են ռազմական հակամարտությանը, թե ոչ։ Եթե այդ որոշումը կայացվի, դա կնշանակի ոչ այլ ինչ, քան ՆԱՏՕ -ի երկրների՝ ԱՄՆ-ի, եվրոպական երկրների ուղղակի մասնակցություն Ուկրաինայի պատերազմին», - հայտարարել էր այդ ժամանակ Պուտինը։


Նա նաև խոստացել է համապատասխան արձագանք այն սպառնալիքներին, որոնք ստեղծվելու են Ռուսաստանի համար այդ որոշմամբ:


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250