Կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիրը մինչև տարեվերջ՝ ըստ Բայրամովի
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է Ադրբեջանի և Հայաստանի միջև մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը:
Նախարարը լրագրողներին հայտնել է, որ բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից։
«Դրանցից մեկը ֆիզիկական շփումներն են, որը կարևոր է։ Ներկայումս ադրբեջանական պատվիրակության հիմնական ուշադրությունը կենտրոնացած է COP-ի վրա: Այդ պատճառով առերես հանդիպումների անցկացումը մինչև դեկտեմբեր հնարավոր չէ։ Դեկտեմբերը կամ հունվարը այլ հարց է։ Այս կապակցությամբ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա։ Բացի առերես հանդիպումներից՝ փաստաթղթի շուրջ աշխատանքները շարունակվում են»,- ասել է Բայրամովը։
Նմանատիպ հոդվածներ
Ասել եմ՝ ինձ էս պահին ոչ մի կարծիք չի հետաքրքրում, և ես էս թուղթը ստորագրելու եմ․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-մտածողությունը, սոցիալ-հոգեբանությունն էականորեն ապապետական է, մեր բոլորիս, եթե մի քիչ ավել...
ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել․ ԱԳՆ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել։ Sputnik Արմենիային այս մասին ասել...
Միրզոյանը հակադարձում է Հաջիևի հայտարարությանը
ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP 29 համաժողովին մասնակցելու հայտ չի ներկայացրել, չի գրանցվել։ Այս մասին Ազգա...
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․ «Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հ...