Այս ճանապարհը կտապալի կառավարության ծրագիրը. Քերոբյան
Այն ճանապարհը, որ ընտրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը, հանգեցնելու է կառավարության ծրագրի տապալմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով 2025 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծին։
Նա հիշեցրեց, որ այդ մասին ԱԺ պատգամավորներին զգուշացրել էր դեռ 2023 թ.–ին` չիմանալով, որ իր խոսքը ուղիղ եթերում հեռարձակվում է։
«ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի համակարգը (ՄԺԾ, համակարգ, որը ներդրվել է 2003 թ–ինև ամրագրվել օրենքով՝ որպես բյուջետային գործընթացի անբաժանելի մաս,–խմբ.) մեր խոստումների կեսը ջրել է։ Ասել է` այսքան բանը ձեր ծրագրերից չպետք է անեք, քանի որ փողը դրած չի (բյուջեով հատկացված չէ,–խմբ.)։ Նույնիսկ այն, ինչ պլանավորվում է, դրա կեսն անգամ չի արվում»,–2023–ի օգոստոսին կայացած քննարկման ժամանակ պատգամավորներին «թաքուն» ասել էր Քերոբյանը։
Այսօր արդեն էկոնոմիկայի նախկին նախարարի համար պարզ է, որ կառավարության ծրագրով սահմանված բազմաթիվ բարեփոխումներ, խոշոր ծրագրեր չեն իրականանալու անգամ 2025 թվականին։
«Ֆինանսավորման և բյուջետավորման այն մոդելը, որ որդեգրվել է ֆինանսների նախարարության կողմից, հույս չի տալիս, որ մենք կհասնենք ինչ–որ նորմալ արդյունքների իրականացման»,– ասել է Քերոբյանը։
ՀՀ նախկին էկոնոմիկայի նախկին նախարարն այն կարծիքին է, որ 2025 թվականի պետական բյուջեով կառավարությունն ընդամենը փորձում է փրկել իր շատ հայտնի ծրագրերից մեկը` 300 դպրոցի ծրագիրը։
Մանրամասները` սկզբնաղբյուրում: