Ադրբեջանից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը նոր թեմա չէ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն` արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոմունիկացիաների մասին հայտարարություններին։
Նա նշել է, որ 2020թ․ եռակողմ հայտարարության մեջ կա հատուկ կետ, որում նշված են այն պարտավորությունները, որոնք ստանձնել է Հայաստանը։
«Այս թեման արդեն երկար քննարկվում է։ Երեքուկես տարվա քննարկումներից հետո մենք ուշացած ենք համարում «պայմանավորվածություն է ձեռք բերվել» արտահայտությունը։ Այդ պայմանավորվածությունը պետք է վաղուց ձեռք բերվեր։ Եթե դրա վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ դեռ չկա, եթե Հայաստանն այդ ուղղությամբ աշխատանք չի սկսել, ուրեմն դեռ բաց հարցեր կան։ Իսկ Ադրբեջանի տարածքում, արդեն երկար ժամանակ է, արագ տեմպերով աշխատանքներ են տարվում տրանսպորտային-կոմունիկացիոն ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ, որն առաջիկայում կհասցվի Հայաստանի հետ սահմանին»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ասել եմ՝ ինձ էս պահին ոչ մի կարծիք չի հետաքրքրում, և ես էս թուղթը ստորագրելու եմ․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-մտածողությունը, սոցիալ-հոգեբանությունն էականորեն ապապետական է, մեր բոլորիս, եթե մի քիչ ավել...
ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել․ ԱԳՆ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել։ Sputnik Արմենիային այս մասին ասել...
Միրզոյանը հակադարձում է Հաջիևի հայտարարությանը
ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP 29 համաժողովին մասնակցելու հայտ չի ներկայացրել, չի գրանցվել։ Այս մասին Ազգա...
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․ «Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հ...