Այդպես մենք կորցնում ենք պետությունը. Փաշինյան
Հայաստանում մի հատ այսպիսի երևույթ կա, ու դա մոդա է, ջահել տղա է, 30 տարեկան, խոսում ես հետը, ասում է՝ դե ես սասունցի եմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման շրջանակներում իր ամփոփիչ խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գնում ես ուրիշ տեղ, այն մեկն ասում է՝ ես մշեցի եմ, հինգերորդը ասում է՝ դե ես վանեցի եմ, յոթերորդը ասում է՝ դե ես խոյեցի եմ, ութերորդը ասում է՝ դե ես իգդիրցի եմ։ Շատ լավ հասկանում եմ, բայց ժողովուրդ, ես ուզում եմ հասկանամ, բա դիլիջանցին ո՞վ է այս երկրում, բա երևանցին ո՞վ է, աշտարակցին ո՞վ է այս երկրում։
Ես հիմա ուզենամ էլ, չեմ կարող ոչ մշեցի լինեմ, ոչ էլ վանեցի, որովհետև ես իջևանցի եմ, հայաստանցի եմ, Իջևանից եմ:
Ես էլ եմ ուզում այդպես ասեմ, բայց ե հենց «ապազգային տարր» եմ։ Ենոքավանից այն կողմ չեմ կարողանում գնամ, ինչքան արխիվները քանդում եմ, ասում եմ մի հատ տենց էջ էլ ինձ համար բացեմ, չէ»,-ասաց նա:
Փաշինյանը նկատեց. «Մենք չենք հասկանում, մի պարզ բան, որ երբ որ մենք Դիլիջանում ապրում ենք, ասում ենք՝ ես վանեցի եմ, մենք Դիլիջանը կորցնում ենք, մենք միջանցք ենք բացում, որ ասեն եկեք այստեղ մարդ չկա բնիկ, դրանք ստեղից, ընդեղից եկած են, ասեն սա հին թուրքական քաղաք է, սա էլ հին ադրբեջանական քաղաք է: Եվ մենք կորցնում ենք մեր պետությունը, մենք կորցրել ենք մեր պետությունը»,- հայտարարեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը. Փաշինյան
Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստի վրա, թ...
Քոչարյանը, Օհանյանը և Խաչատուրովը բերման կենթարկվեն. որոշում
Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությ...
Հայերը մտավախություն ունեն, որ այդ ճանապարհն Ադրբեջանը կվերցնի ուժով. ՀՀ-ում Իրանի դեսպան
Ռուսաստանն ու Իրանը Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն՝ New York Times-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում...
ԱՄՆ Ազգային հետախուզության ապագա ղեկավարը եղել է Արցախում. մանրամասներ
ԱՄՆ Ազգային հետախուզության ապագա ղեկավար Թուլսի Գաբարդը, որի թեկնածությունն առաջարկել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը,...