Դա կհանգեցնի ԱՄՆ-ի պարտությանը. Իրանի ԱԳՆ
Իրանը խորհուրդ է տալիս ամերիկյան նոր վարչակազմին Թեհրանի նկատմամբ խելամիտ քաղաքականություն վարել, այլ ոչ թե ճնշում գործադրել, այլապես ԱՄՆ-ը կրկին կստիպի Իսլամական Հանրապետությանը մեծացնել իր միջուկային ծրագրի զարգացման տեմպերը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Պարզապես համեմատեք Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը այսպես կոչված առավելագույն ճնշման քաղաքականությունից առաջ և հետո: Ավելի լավ գաղափար կա՝ փորձեք «առավելագույն իմաստություն», դա բխում է բոլոր կողմերի շահերից»,- գրել է Արաղչին՝ X սոցիալական ցանցում:
Նոյեմբերի 11-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիզ Ստեֆանիկը, որին Թրամփը կարող է նշանակել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, ասել է, որ Վաշինգտոնը կշարունակի Իսլամական Հանրապետության նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը, երբ հանրապետականը 2025 թ.-ի հունվարին վերադառնա Սպիտակ տուն։
Նմանատիպ հոդվածներ
Նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը. Փաշինյան
Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստի վրա, թ...
Հայերը մտավախություն ունեն, որ այդ ճանապարհն Ադրբեջանը կվերցնի ուժով. ՀՀ-ում Իրանի դեսպան
Ռուսաստանն ու Իրանը Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն՝ New York Times-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում...
«Քաղաքացիները, որոնք տանը կունենան Արարատ լեռան նկարը, խնդիրներ կունենան». Ռուստամյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն անդրադարձել է կառավարության սկզբունքին, ըստ որի՝ բոլոր որոշումնե...
ԱՄՆ Ազգային հետախուզության ապագա ղեկավարը եղել է Արցախում. մանրամասներ
ԱՄՆ Ազգային հետախուզության ապագա ղեկավար Թուլսի Գաբարդը, որի թեկնածությունն առաջարկել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը,...