COP29-ին մասնակից երկրներից և որևիցե մեկը չի անդրադառնում գերեվարված հայերին՝ հանուն արդարության
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրում է․
«Բաքվում անցկացվող COP 29 գագաթաժողովին մասնակցում են հարյուրից ավել երկրների ներկայացուցիչներ, որոնց թվում են նաև երկրի ղեկավարներ։ Միջազգային կարևորություն ունեցող միջոցառումից մի քանի հարյուր մետր այն կողմ բանտարկված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։
Որևիցե մեկը չի անդրադառնում այդ հարցին, որևիցե մեկը չի բոյկոտում միջոցառումը՝ հանուն մարդու իրավունքների, հանուն արդարության։
Ցավոք, ժամանակակից աշխարհում միջազգային հարաբերություններում պետությունների շահերը, անձնական շահերը շատ հաճախ գերակայում են մարդու իրավունքներին, համամարդկային արժեքներին։
Միջազգային ասպարեզում մեր խնդիրների շուրջ համախոհներ կարող ենք գտնել բացառապես մեր՝ որպես պետություն, հզորության դեպքում։ Հակառակ պարագայում շարունակվելու են արդարության սպասումները և դրա չլինելու հիասթափությունները»։
Նմանատիպ հոդվածներ
Ով կփոխարինի ՆԳ և ՊԵԿ նախարարներին. Irakanum
Մամուլում ակտիվ կերպով շրջանառվում է կառավարությունում աղմկոտ պաշտոնանկությունների մասին։ Զբաղեցրած պաշտոններից ազատվել...
Փաշինյանը աշխատանքից ազատել է Վահե Ղազարյանին, Գնել Սանոսյանին, Արգիշտի Քյարամյանին և ՊԵԿ նախագահին. Hraparak
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ է արել` աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վա...
Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է ներկայացրել, հայտնում են տեղական լրատվամիջոցները:Հիշեցնենք, որ Աբխազիայի մա...
Նախագահը առողջական խնդիրներ չունի. որն է եղել հիվանդանոց այցելության պատճառը
Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը սրտի խնդիրներ է ունեցել և տեղափոխվել է հիվանդանոց։ Րոպե...