Իլոն Մասկը դարձել է Թրամփի վարչակազմի գլխավոր դեմքերից մեկը
Միլիարդատեր Իլոն Մասկը դարձել է Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմի ձևավորման առանցքային դեմքերից մեկը, հայտնում է ABC հեռուստաալիքը։
Լրատվականի տվյալներով՝ վերջին ընտրություններից սկսած Մասկը գրեթե ամեն օր եղել է Մար-ա-Լագոյում (Ֆլորիդա) քաղաքական գործչի կալվածքում՝ անմիջական ազդեցություն ունենալով կադրային որոշումների և Թրամփի երկրորդ ժամկետի ռազմավարության վրա։ Նա արդեն մասնակցել է օտարերկրյա առաջնորդների հետ Թրամփի երկու զանգերին, հայտնել են աղբյուրները։
Մասնավորապես, ABC-ի փոխանցմամբ՝ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցի ժամանակ Թրամփը նույնիսկ հեռախոսը հանձնել է Մասկին, որպեսզի նա անձամբ քննարկի իրավիճակը Ուկրաինայի առաջնորդի հետ։ Մասկը մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը։
Բացի այդ, Մասկն ակտիվորեն մասնակցում է ամերիկյան ներքին քաղաքականության քննարկումներին։
Մասկի դերը նկատելի էր նաև նախընտրական արշավում։ Միլիարդատերը ֆինանսավորել է բազմամիլիարդ դոլար արժողությամբ ընտրողների իրազեկման օպերացիան, ստեղծել է ուժեղ գովազդ սոցիալական ցանցերում Թրամփի համար և 1 միլիոն դոլարի վիճակախաղ է սկսել նահանգների բնակիչների համար:
Աղբյուրներն ընդգծում են, որ Մասկը դառնում է Թրամփի երկրորդ ժամկետի օրակարգը ձևավորող գլխավոր դեմքերից մեկը։ Նրա ներգրավվածությունն ընդգրկում է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային խնդիրներ՝ հատկապես նշանակալի դարձնելով նրա ազդեցությունը վարչակազմում:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահը առողջական խնդիրներ չունի. որն է եղել հիվանդանոց այցելության պատճառը
Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը սրտի խնդիրներ է ունեցել և տեղափոխվել է հիվանդանոց։ Րոպե...
Ով կփոխարինի ՆԳ և ՊԵԿ նախարարներին. Irakanum
Մամուլում ակտիվ կերպով շրջանառվում է կառավարությունում աղմկոտ պաշտոնանկությունների մասին։ Զբաղեցրած պաշտոններից ազատվել...
Փաշինյանը աշխատանքից ազատել է Վահե Ղազարյանին, Գնել Սանոսյանին, Արգիշտի Քյարամյանին և ՊԵԿ նախագահին. Hraparak
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ է արել` աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վա...
ԱՄՆ-ն հայտարարել է թե որ դեպքում կաջակցի Զելենսկուն
ԱՄՆ իշխանությունները կաջակցեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, եթե նա ցանկանա խաղաղ բանակցություններ վարել Ռուսաս...