ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ–ում զինված մահմեդականը հարվածել է դռնապանին, կրակել շան վրա և գոչել «Աստված մեկ է»
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայից հյուսիս–արևելք գտնվող Սերգիև Պոսադ քաղաքում ձերբակալվել է զինված երիտասարդ: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ–ները:
Readovka թելեգրամյան ալիքը գրում է, որ զինված երիտասարդը եղել է վահաբական մորուքով և տյուբետեյկայով: Նշվում է, որ նա ինքնաձիգի կոթով հարվածել է զինվորական հոսպիտալի դռնապանի գլխին և կրակել շան վրա: Ըստ աղբյուրի՝ երիտասարդը նախ շարժվել է դպրոցի ուղղությամբ, զենքը պարզել երեխաների վրա, որոնք բարեբախտաբար փախուստի են դիմել: Դրանից հետո նա կանգնել է տեղական խանութի մոտ և բղավել, որ Աստված մեկն է, կրակել է շան վրա, ապա գնալով զինվորական հոսպիտալ՝ ինքնաձիգի կոթով հարվածել է դռնապանի գլխին:
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ դեպքի վայր ժամանած ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացուն։ Պարզվել է, որ նա ծնունդով Կրասնոյարսկի երկրամասից է, ծնվել է 1988թ.–ին: Թելեգրամյան ալիքը գրում է, որ տղամարդը դիմադրել է ձերբակալությանը և իրավապահներին անվանել չար ոգիներ։ Ճանապարհին նա պնդել է, թե Աստված մեկն է, իսկ Հիսուսը՝ վերջին մարգարեն:
Միջադեպի առնչությամբ հետաքննություն է տարվում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի ռեստորաններից մեկում
Նոյեմբերի 10-ին, ժամը 22:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզում գտնվող ռեստ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զոհ և տասնյակ տարհանվածներ. գազի պայթյուն՝ Ռուսաստանի բնակելի շենքերից մեկում
ՌԴ Չերքեսկ քաղաքի բնակելի բարձրահարկ շենքերից մեկում գազի պայթյուն է եղել: 360.ru–ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչնչացվել է Լիբանանի հայտնի «Պալմիրա» հյուրանոցը
Իսրայելական ինքնաթիռները ոչնչացրել են Լիբանանի պատմական տեսարժան վայրերը: Ինչպես գրում են թելեգրամյան ալիքները, հրապարակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն և հրդեհ Թեհրանի ռազմական օբյեկտներից մեկում
Պայթյուն է որոտացել Իրանի մայրաքաղաք Թեհրանում, ապա հրդեհ է բռնկվել, գրում են թելեգրամյան ալիքները։ Համացանցում հրապարակ...