Հետախուզական տվյալների արտահոսք Իսրայելում. կան ձերբակալվածներ
Իսրայելում մի քանի կասկածյալներ են ձերբակալվել՝ երկրի ռազմական ծրագրերի մասին հետախուզական տեղեկատվության արտահոսքի գործով, նախօրեին հայտնել Է Haaretz-ը ՝ վկայակոչելով դատարանի նյութերը:
Պարբերականը պնդում է, որ ձերբակալվածներից մեկը կապված է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի հետ և սերտորեն համագործակցել է նրա հետ պատերազմի ժամանակ: Իսրայելցի պաշտոնյաները, որոնց հետ խոսել է ամերիկյան Axios պարբերականը, ասում են, որ դա Նեթանյահուի մերձավոր օգնականն է, որը, ընդ որում, պաշտոնապես չի աշխատել վարչապետի գրասենյակում:
Իսրայելի վարչապետի գրասենյակից ոչ ոք չի հարցաքննվել կամ ձերբակալվել, ասվում է Նեթանյահու հայտարարության մեջ: Նա ընդգծել է, որ արտահոսքը տեղի է ունեցել ոչ թե իր գրասենյակից, այլ պետական այլ մարմիններից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ Պենտագոնում տեղի է ունեցել առանձնապես գաղտնի հետախուզական տվյալների արտահոսք, որոնցում խոսվում էր Իրանին հարված հասցնելու Իսրայելի ծրագրերի մասին:
Նմանատիպ հոդվածներ
Շաբաթական 9-10 վթար` Պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ. «Հետք»
Շաբաթական 9-10 վթար է գրանցվում Պարեկային ծառայության տրանսպորտային միջոցների մասնակցությամբ։ Այս մասին գրումէ «Հետք»-ն...
Զինծառայողները օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
«Համաձայն ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ օրենքի 66-րդ հոդվածի 1-ին կետի՝Զինծառայողները Հայաստան...
Գերմանամկները «կատաղություն» են տարածել
Պարզվել է, որ Մոսկվայի Լյուբլինոյ բնակավայարում «կատաղություն» հիվանդության աղբյուր են դարձել գերմանամկները (хомяк)...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զգույշ ու զգոն եղեք. վճարում են կեղծ 20 000 դրամ
Նորից ահազանգ է հնչել շրջանառության մեջ առկա կեղծ դրամների հետ կապված: Այս անգամ վճարել են կեղծ 20 հազար դրամ: ՖԲ օ...