Ինչ են խնդրել ԱՄՆ-ից Լիբանանին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խորհրդական Ամոս Հոխշտեյնը դիմել է Լիբանանի ղեկավարությանը՝ խնդրելով միակողմանի կարգով հայտարարել Իսրայելի հետ կրակի դադարեցման մասին՝ հակամարտության կարգավորման հասնելու համար բանակցություններին աջակցելու ջանքերի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բարձրաստիճան դիվանագետի եւ լիբանանյան քաղաքական շրջանակների բարձրաստիճան աղբյուրի:
«ԱՄՆ -ի բանագնացն այս շաբաթ խնդրել է Լիբանանին հայտարարել Իսրայելի հետ միակողմանի հրադադարի մասին՝ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին աջակցելու ջանքերի շրջանակներում», - ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրների՝ նման առաջարկ Հոխշտեյնը հնչեցրել է Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես նշվում է, Լիբանանում նման առաջարկն անհաջող են համարել, քանի որ դրա ընդունումը, ամենայն հավանականությամբ, երկրում կընկալվեր որպես կապիտուլյացիա:
Չորեքշաբթի օրն Իսրայելի Kan պետական հեռուստառադիոընկերությունը հրապարակել Է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագրի ամերիկյան նախագիծը, ըստ որի Լիբանանի հարավը կվերահսկվի բացառապես լիբանանյան զինված ուժերի և ՄԱԿ-ի խաղաղապահների կողմից՝ համաձայն 1701 բանաձևի, Իսկ Իսրայելը զինադադարից հետո յոթ օրվա ընթացքում ամբողջությամբ դուրս կբերի իր զորքերը Լիբանանից:
Axios պորտալը, վկայակոչելով ամերիկացի երկու իրազեկ պաշտոնյաների, նաեւ հաղորդել Է, որ Լիբանանի իրադրության կարգավորման շուրջ Իսրայելի եւ շիական «Հըզբոլլահ» շարժման միջեւ բանակցությունները զգալի առաջընթացի են հասել, սակայն ԱՄՆ-ն դեռեւս վերջնական համաձայնության չի եկել կողմերից ոչ մեկի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Կանոնակարգն ուժի մեջ մտավ․ հայ–ադրբեջանական սահմանին հանդիպում է տեղի ունեցել
2024թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությ...
Ինչու Հայաստանը դեռևս ՄՔԴ հայց չի ներկայացրել Ադրբեջանի դեմ. պարզաբանում
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան պարզաբանել...
«Բավական երկար խոսակցություն»․ Սիմոնյանը մանրամասնում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Կազանում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանն ու ձ...
Քյարամյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած սկանդալային միջադեպի մասին
Խորհրդարանի դահլիճում ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ, հետևաբար, այդ հանգամանքներին կրկին անդրադառն...