ԼՈՒՍԱՆԿԱՐ. Իսրայելը հազարավոր թռուցիկներ է նետել Գազայի վրա. ի՞նչ է սպասվում բնակչությանը
Իսրայելական ինքնաթիռները թռուցիկներ են նետել Գազայի հարավային հատվածի վրա՝ «ՀԱՄԱՍ»-ի մահացած ղեկավար Յահյա Սինվարի լուսանկարով եւ հաղորդագրությամբ այն մասին, որ «ՀԱՄԱՍ»-ն այլեւս չի կառավարի գազան»՝ կրկնելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի օգտագործած ձեւակերպումները:
Այս քայլը ձեռնարկվել է այն բանից հետո, երբ հաղորդվում է, որ Գազայի հատվածում իսրայելական ռազմական հարվածների հետևանքով առնվազն 32 մարդ Է զոհվել և ուժեղացվել է անկլավի հյուսիսում գտնվող Ջաբալիայի հիվանդանոցների պաշարումը, հայտնել են պաղեստինյան առողջապահության ներկայացուցիչները: Հայտարարության մեջ չի նշվում, թե նրանցից քանիսն են եղել քաղաքացիական անձինք, իսկ քանիսը՝ «ՀԱՄԱՍ»- ի ահաբեկիչներ: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ միջադեպի մասին ոչինչ հայտնի չէ:
«Ով զենքը թողնի և հանձնվի, նրան կթույլատրվի հեռանալ և ապրել խաղաղության մեջ»,-ասվում է արաբերենով գրված թռուցիկում, ըստ Հարավային Խան Յունիս քաղաքի բնակիչների և համացանցում տարածված պատկերների:
Թռուցիկի տեքստը վերցված է Նեթանյահուի հայտարարությունից, որն արվել է հինգշաբթի այն բանից հետո, երբ չորեքշաբթի Սինվարը սպանվեց իսրայելցի զինվորների կողմից, որոնք գործում էին Ռաֆահում, երկրի հարավում, Եգիպտոսի հետ սահմանի մոտ:
Բնակիչներն ու բժիշկները հայտնել են, որ իսրայելական զորքերն ուժեղացրել են Ջաբալիայի պաշարումը, տանկեր ուղղելով մոտակա քաղաքներ և բնակիչներին տարհանելու հրամաններ տվել:
Իսրայելի պաշտոնյաները հայտարարել են, որ տարհանման հրամաններն ուղղված են «ՀԱՄԱՍ»-ի զինյալներին քաղաքացիական բնակչությունից առանձնացնելուն և հերքել են Ջաբալիայից կամ հյուսիսային այլ շրջաններից քաղաքացիական բնակչությանը տարհանելու որևէ համակարգված ծրագրի առկայությունը:


Նմանատիպ հոդվածներ
Ձյուն է սպասվում. առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսումը
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 20-22-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյա...
Եղանակի կանխատեսում. օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել
Երևանում հոկտեմբերի 19-ին, 21-22-ին ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 20-ին և 23-ին սպասվում է առանց տեղումներ...
Ուշադրություն. ձյուն է սպասվում. մինչև -5 աստիճան ցուրտ է լինելու
Ուշադրություն Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերն Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -...
Ովքե՞ր են մարտնչում եկեղեցու դեմ. Գարեգին Բ-ի հայտարարությունը
Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ,...