Բրազիլիայի նախագահը չեղարկել է այսօրվա թռիչքը. նա չի մասնակցի BRICS-ին
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան առողջական խնդիրների պատճառով չեղարկել է իր այցը Կազան՝ BRICS-ի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի գրասենյակը։
Բժիշկները նախագահին խորհուրդ են տվել ժամանակավորապես հրաժարվել երկար թռիչքներից։
Լուլան գագաթնաժողով պետք է թռչեր հոկտեմբերի 20-ին տեղական ժամանակով ժամը 17:00-ին: Սակայն, գտնվելով իր նստավայրում, նա վնասել է գլխի հետնամասը։ Նախագահին զննել են բժիշկները, ովքեր եկել են այն եզրակացության, որ նա հոսպիտալացման կարիք չունի։
Զեկույցում ասվում է նաև, որ Բրազիլիայի նախագահը վերքին կարեր է ստացել:
Լուլան կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին տեսահղումով։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը անվտանգության նիստ է անցկացնում. պատրաստվում են հարվածել Իրանին
Այս պահին ընթանում է Իսրայելի անվտանգության նախարարների կաբինետի նիստը։ Այս մասին հայտնել է The Jerusalem Post թերթը։ Պա...
Ի՞նչ է ասել Բայդենը Փաշինյանին իր նամակում. մանրամասներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, նշված է....
«Վրացական երազանքը» հավաքեց 53% -ից ավել ձայներ
Ձայների 70,91%-ը հաշվելուց հետո Վրաստանի ընտրություններում հաղթում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընդդիմադի...
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հայտնել
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հրապարկել ըստ որի քվեաթերթիկների 68,69 տոկոսի մշակման արդյունքներով իշխող «Վրացական...