Մենք մշտապես զգուշացնում ենք դրա վտանգի մասին․ ՌԴ ԱԳՆ
ՆԱՏՕ-ին Կիեւի անդամակցությունը ներկայիս պայմաններում խաչ կքաշի Ուկրաինայում հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման հնարավորությունների վրա եւ անխուսափելի կդարձնի դաշինքի անմիջական ներգրավվածությունը Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը:
Ավելի վաղ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ ընթացիկ հանգամանքներում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ընդունումը կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ:
«Մենք մշտապես զգուշացնում ենք ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վտանգի մասին», - ընդգծել է Պոլիշչուկը՝ ի պատասխան Սիյարտոյի այս հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին:
Նա ընդգծել է, որ ներկա պայմաններում դաշինքին Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը «խաչ կքաշի քաղաքական-դիվանագիտական կարգավորման հնարավորությունների վրա, անխուսափելի կդարձնի դաշինքի անմիջական ներգրավումը Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններում եւ կհանգեցնի անվերահսկելի էսկալացիայի, որի պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի Կիեւի ռեժիմի արեւմտյան կուրատորների վրա»:
«Ցանկանում ենք հուսալ, որ դաշինքի ղեկավարությունում կան ողջախոհ քաղաքական գործիչներ, որոնք իրենց հաշիվ են տալիս, թե ինչ կործանարար հետեւանքներ կարող է ունենալ ՆԱՏՕ -ին Ուկրաինայի հրավերը», - եզրափակել Է դիվանագետը:
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին
Չի կարելի քննչական կոմիտեի ղեկավարին՝ ուժային կառույցի ղեկավարին վիրավորել, անարգել, որովհետև կառույցն ինքնին շատ բարդ և...
Հայաստանի ու Թուրքիայի պայմանավորվածությունը
Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Այ...
Ընդունված չէ անհեթեթ որոշումներ պարտադրել և «ձեռքերը ոլորել»․ ՀՀ-ում ՌԴ դեսպան
ԲՐԻԿՍ-ն ինքնիշխան պետությունների ակումբ է, որտեղ ընդունված չէ անհեթեթ որոշումներ պարտադրել և «ձեռքերը ոլորել»։ Այս մասին...
Ինչու էին ձերբակալվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները․ մանրամասներ
ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցության 8 անդամներ ձերբակալ...