Խաղաղություն հնարավոր չէ, քանի դեռ շարունակվում են սպանությունները․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում խաղաղություն հնարավոր չէ, քանի դեռ Իսրայելը շարունակում է ցեղասպանությունը Գազայի հատվածում: Ստամբուլում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում նա կողմ է արտահայտվել Իսրայելի վրա ճնշման ուժեղացմանը՝ հակամարտության շուտափույթ կարգավորման համար:
«Գազայում և պաղեստինյան տարածքներում Իսրայելի կողմից իրագործված ցեղասպանությունը, Լիբանանում տեղի ունեցած ահաբեկչությունները մեր քննարկման կարևոր թեմա էին։ Մարդկային ողբերգությունը տարածաշրջանում շարունակվում է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ապահովենք մշտական հրադադար և անհրաժեշտ ճնշում գործադրենք Իսրայելի վրա։ Խաղաղություն հնարավոր չէ, քանի դեռ շարունակվում են զանգվածային սպանությունները», - ասել Է Էրդողանը։
«Ավելի քան 50 հազար մարդ է սպանվել կոտորածի ընթացքում, ավելի քան 100 հազար մարդ վիրավորվել է»,-նշել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ Իսրայելը հարձակումների համար օգտագործում է F-35 կործանիչներ:
Նա նաև հայտարարել է, որ Իսրայելը հակամարտության տարածման ծրագրեր է մշակում։
«Ակնհայտ է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխում պատերազմի տարածման մասին մտքեր կան», - ասել Է Էրդողանը:
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին
Չի կարելի քննչական կոմիտեի ղեկավարին՝ ուժային կառույցի ղեկավարին վիրավորել, անարգել, որովհետև կառույցն ինքնին շատ բարդ և...
Ընդունված չէ անհեթեթ որոշումներ պարտադրել և «ձեռքերը ոլորել»․ ՀՀ-ում ՌԴ դեսպան
ԲՐԻԿՍ-ն ինքնիշխան պետությունների ակումբ է, որտեղ ընդունված չէ անհեթեթ որոշումներ պարտադրել և «ձեռքերը ոլորել»։ Այս մասին...
Ինչու էին ձերբակալվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները․ մանրամասներ
ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցության 8 անդամներ ձերբակալ...
Անընդունելի է արտատարածքային որևէ միջանցքի գոյություն. Իրանում ՀՀ դեսպան
Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և նշել. «Հա...