Ալեն Սիմոնյանը` Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ միջադեպի մասին
Չի կարելի քննչական կոմիտեի ղեկավարին՝ ուժային կառույցի ղեկավարին վիրավորել, անարգել, որովհետև կառույցն ինքնին շատ բարդ և ծանր, հատուկ սպեցիֆիկա ունեցող ոլորտի հետ աշխատող կառույց է, և միևնույն ժամանակ չի կարելի պատգամավորների հանդեպ անհարգալից լինել, ես դա միանշանակ անընդունելի եմ համարում։ Այս մասին, անդրադառնալով օրերս ԱԺ-ում ՔԿ նախագահ Արգիտի Քյարամյանի և ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ միջադեպին, «Ազատության»-ը տված հարցազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Իր խոսքով` միջադեպի հետ կապված հարցը քննարկում են ու կշարունակեն քննարկել ՔՊ-ում։
«Կարգապահական վարույթ ունենք նաև ՔՊ կուսակցության ներսում՝ պատգամավորների նկատմամբ՝ կապված այդ միջադեպի հետ, որը կքննարկենք վարչության գալիք նիստերի ընթացքում»,- ասել է Սիմոնյանը՝ չհստակեցնելով, սակայն, թե խոսքը ո՛ր պատգամավորի կամ պատգամավորների մասին է։ Նրա խոսքով՝ գուցե պարզվի, որ Աղազարյանից բացի, այլ պատգամավորներ էլ են «ինչ-որ բան արել»։
«Քննություն կա։ Քննություն կա նաև ՔԿ ղեկավարի մասով, բայց արդեն իրենց լիազորությունների սահմանում։ Ծառայողական քննություն է»,- ասել է նա։
Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ տեղյակ չէ, չի լսել խոսակցություններ, որ ՔՊ-ն ՔԿ նախագահ Քյարամյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք նախաձեռնի այնպես, ինչպես դա արվեց արդարադատության նախարարի պարագայում։
«Չգիտեմ, այդպիսի բան չի քննարկվել»,- ասել է նա՝ հավելելով, որ նշված երկու իրադարձություններն իրար հետ համեմատելը «տեղին չէ»։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա. ԱԳՆ
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Թուրքիայում՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք...
ՀՀ ԱԳՆ–ն՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Անկարայի թուրքական TUSAŞ ավիատիեզերական կորպորացիայի գործարանում...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկացնում է Կառավարությ...
Հայաստանը Ֆրանսիայում նոր դեսպան ունի
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխան...