Զելենսկին նշել Է հակամարտության զարգացման երեք սցենար
ԱՄՆ-ում ընտրությունների ավարտից հետո Ուկրաինայում հակամարտության զարգացման երեք սցենար կա։ Այս մասին The Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա միաժամանակ ասել է, որ չգիտի, թե ԱՄՆ-ում «ընտրություններից հետո իրենց ինչ կառաջարկեն»։ Սցենարներից մեկն, ըստ Ուկրաինայի նախագահի, աջակցության շարունակությունն է։
Նրա խոսքով, սակայն, դաշնակիցները «վախենում են որոշ ռիսկերից»:
Զելենսկին հավելել է, որ կա ևս երկու ճանապարհ՝ կախված նրանից, թե ով կհաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում։
«Արդյոք դա ավելի դրական կլինի՞։ Կամ պակա՞ս դրական: Անկեղծ ասած՝ չգիտեմ: Եվ սա շատ զգայուն է մեր ժողովրդի համար», - ասել է նա։
Այս սցենարների էությունը Զելենսկին չի բացահայտել։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ու Թուրքիայի պայմանավորվածությունը
Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Այ...
Ընդունված չէ անհեթեթ որոշումներ պարտադրել և «ձեռքերը ոլորել»․ ՀՀ-ում ՌԴ դեսպան
ԲՐԻԿՍ-ն ինքնիշխան պետությունների ակումբ է, որտեղ ընդունված չէ անհեթեթ որոշումներ պարտադրել և «ձեռքերը ոլորել»։ Այս մասին...
Բաքվի դատարանը երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքը
Բաքուն երկարաձգել է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտնում են ադրբեջան...
Սիմոնյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին
Չի կարելի քննչական կոմիտեի ղեկավարին՝ ուժային կառույցի ղեկավարին վիրավորել, անարգել, որովհետև կառույցն ինքնին շատ բարդ և...