«Վերջին օրվա սկիզբը»․ Նեթանյահուն դիմել է Գազայի բնակիչներին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման առաջնորդ Յահյա Սինվարի ոչնչացումը կնշանավորի խմբավորման «վերջին օրվա սկիզբը»: Այս մասին հայտարարել Է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Տեղեկությունը փոխանցում է Reuters գործակալությունը։


«Այսօր մենք հաշվեհարդար տեսանք։ Այսօր չարին հարված է հասցվել, բայց մեր խնդիրը դեռ կատարված չէ», - ասել է կառավարության ղեկավարը։


Ընդ որում, Նեթանյահուն ուղղակիորեն դիմել է պատանդների ընտանիքներին։ Իր տեսաուղերձում նա հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) «ամբողջ ուժով» կաշխատի առեւանգվածներին տուն վերադարձնելու ուղղությամբ:


Ավելի վաղ Kan իսրայելական պետական հեռուստառադիոընկերությունը հայտարարել էր, որ իսրայելական անվտանգության համակարգի աղբյուրը հաստատել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ղեկավար Յահյա Սինվարի ոչնչացումը Գազայի հատվածում: