ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը ՆԱՏՕ-ի դեմ պայքարի մասին
Ռուսաստանը պատրաստ է շարունակել պայքարը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով ռազմական հատուկ գործողության ընթացքը:
«ՆԱՏՕ-ականներին հարցրեք, թե երբ կհոգնեն մեզ հետ պատերազմելուց։ Մենք պատրաստ ենք շարունակել այդ պայքարը», - ասել է Պուտինը։
Նա շեշտել է, որ ՆԱՏՕ-ն կռվում է Ռուսաստանի դեմ, բայց ուկրաինական զինվորներով, իսկ Ուկրաինան չի խնայում իր զինվորներին՝ ի շահ երրորդ պետությունների։ Պուտինը հավելել է, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման Ռուսաստանի ձգտումը թելադրված է նրանով, որ նա մտածում է իր զինվորների մասին:
Նա բանակցությունների համար հիմք է անվանել փաստաթղթի նախագիծը, որը մշակվել է Ուկրաինայի հարցով ստամբուլյան բանակցային գործընթացում։
«Բոլորը մեզ կոչ են անում բանակցել, իսկ այն, որ ուկրաինական կողմն ինքն իրեն արգելել է բանակցել՝ դրան ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Դա պարզապես ծիծաղելի է: Բայց ամենակարևորը հիմքն է, այսինքն՝ ստամբուլյան բանակցային գործընթացի ընթացքում մշակված փաստաթղթի նախագիծը», - ասել է Պուտինը հանդիպման ժամանակ։
ՌԴ նախագահն այսօր հանդիպում է անցկացնում ԲՐԻԿՍ-ի մասնակից երկրների առաջատար ԶԼՄ-ների ղեկավարների հետ: Միջոցառմանը Ռուսաստանը ներկայացնում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե լինի առաջարկ մենք դրական չենք արձագանքի. Արարատ Միրզոյան
«3+3»-ը տարածաշրջանային խորհրդակցական հարթակ է եւ մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ մենք կարեւորում ենք հարեւանների հետ հարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ Փաշինյանի և Փեզեշքիանի հանդիպումից
Կազանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:Փաշինյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկիրը տվիք թուրքին, հիմա էլ եկել, ծաղիկներ եք փռում. միջադեպ՝ Եռաբլուրում
Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարելիցը։ «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելում պետական-քաղաքակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր գաղափար կա. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ևս հեծանիվ է քշել. 100կմ՝ 5 ժամում եւ տեսանյութ հրապարակել: Նրան չի խանգարել այն փաստը, ո...